«Բանբեր ՀՊՏՀ-ի» հանդեսի նոր համարի հոդվածներին ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում

Դիտումների քանակ՝ 1012

Սիրելի այցելուներ, առաջարկում ենք «Բանբեր ՀՊՏՀ-ի» գիտական հանդեսի նոր համարին արդեն ծանոթանալ նաև էլեկտրոնային տարբերակով՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝  https://asue.am/am/science/banber/2013-year/messenger-of-asue-2013-n2  հասցեով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոր համարում տեղ են գտել գիտական արդի թեմաներ. մասնավորապես, հրապարակվել են նշված  հեղինակների գիտական հոդվածները.

Տեղեկատվական տեխնոլոգիաներ խորագրի տակ` Գագիկ Վարդանյան` «Ազգային տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացման հիմնախնդիրները», Վարդան Սարգսյան, Ալվարդ Սարգսյան, Լիանա Գրիգորյան, Լևոն Սահակյան` «Ապրանքային պաշարների հաշվառման նոր մոտեցումներ ցանցային տնտեսության համակարգում», Աշխեն Գրիգորյան` «ՀՀ ՏՏ ոլորտի բնորոշ գծերը, զարգացման միտումները և խթանման մոդելի առաջադրած հիմնախնդիրները», Խաչատուր Նազարեթյան` «Ամպային համակարգերի արդյունավետության ցուցանիշների գնահատումը» :

Տնտեսագիտության տեսություն խորագրի տակ`Հայկ Մինասյան` «Ֆրիդրիխ-Ավգուստ ֆոն Հայեկի` փողի ապապետականացման հայեցակարգը և ժամանակակից վիրտուալ փողերը», Գայանե Ավետիսյան` «Հակամրցակցային համաձայնությունների բացահայտման խնդիրները պետական գնումների գործընթացում»:

Արդյունաբերական քաղաքականություն խորագրի տակ`Միքայել  Մելքումյան` «Արդյունաբերական քաղաքականության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»:

Մակրոէկոնոմիկա խորագրի տակ`Վարսիկ Տիգրանյան` «ՀՀ տնտեսության մակրոտնտեսական իրավիճակը նախաճգնաժամային և հետճգնաժամային ժամանակաշրջանում»:

Միջազգային տնտեսական հարաբերություններ խորագրի տակ` Խաթուն Բարսեղյան` «Եվրոպական միության պարտքային ճգնաժամը»:

Բանկային գործ և ապահովագրություն խորագրի տակ`Հովսեփ Սարգսյան` «ՀՀ առևտրային բանկերի մասնաճյուղերի տնտեսական կառավարման կատարելագործման ուղիները», Արմեն Վարդանյան` «ՀՀ ապահովագրական շուկայում չավարտված ռիսկի տեխնիկական պահուստի հաշվարկման մեթոդաբանական մոտեցումները»:

Փիլիսոփայություն խորագրի տակ`Յուրի Հովականյան` «Նիցշեի ազդեցությունը Իսահակյանի աշխարհայացքի ձևավորման և ստեղծագործության վրա»:

Գիտություն և կրթություն խորագրի տակ` Վալերի Միրզոյան՝   «Գիտական աշխատանքի լեզվատրամաբանական մատուցումը»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին