ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորում է ՀՊՏՀ գրադարանի աշխատակիցների տոնը

Դիտումների քանակ՝ 1968

ՀՊՏՀ գրադարանի աշխատակիցներին համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորանք է հղել:

Հարգելի՛ գործընկերներ, մեր հանրապետության գրադարանների մեծ ընտանիքում ամեն տարի հոկտեմբերի 7-ին իր մասնագիտական տոնն է նշում նաև մեր համալսարանի գրադարանի անձնակազմը:

Գրադարանավարի օրը նշելով մենք հարգանք և տուրք ենք մատուցում մարդկային բանականության ու արարչագործ ոգու լավագույն ստեղագործությանը՝ գիրք երևույթին և մասնագետի առաքելությամբ նրան ամենամոտը կանգնած մարդուն՝ գրադարանավարին:

Ես վստահ եմ՝ արհեստավարժ ու իրենց գործին նվիրված գրադարանավարների շնորհիվ կհարատևի մեզանում գիր ու գրականության պաշտամունքը:

Օգտվելով այս գեղեցիկ տոնի ընձեռած հնարավորությունից՝ շնորհավորում եմ մեր համալսարանի գրադարանի աշխատակիցների տոնը և անձնական ու աշխատանքային հաջողություններ եմ մաղթում: Շնորհակալություն ձեզ բարեխիղճ ու լավ աշխատանքի համար, պատվո՛վ շարունակեք ձեր ազնիվ ու արժեքավոր ծառայությունը:

Հարգանքով՝

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ