Սկսվում են ֆակուլտետների ՈՒՀԱ ելույթները
26.11.2012
Դիտումների քանակ՝ 768
![](/images/view/w_/5acae598cba249e9d58089a4.jpg)
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանի տեղեկացմամբ`«Ուսանողական աշուն 2012» մարզամշակութային փառատոնի շրջանակում նոյեմբերի 28-ին և 29-ին կանցկացվեն միջֆակուլտետային ուրախների և հնարամիտների ակումբների ելույթները: Երկու օրերի ընթացքում իրենց հումորային, երգիծական ծրագրերով հանդիսատեսին ծիծաղ ու բարձր տրամադրություն կպարգևեն ՀՊՏՀ 6 ֆակուլտետների թիմերը: Գրիշա Ամիրխանյանը նշեց նաև, որ ՀՊՏՀ ֆակուտետների ՈՒՀԱ ելույթների ավարտից հետո կկազմակերպվեն պարի, երգի մրցույթներ: Բոլորի համար հաճելի անկնկալ կլինի նաև «Ես քեզ սիրում եմ, ժող» խորագրով տեսահոլովակների միջֆակուլտետային մրցույթը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին