ՀՊՏՀ դասախոսը հանդես է եկել միջազգային ամսագրերում

Դիտումների քանակ՝ 1265

Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառա­վար­ման ամբիոնի դասախոս Գայանե Թովմասյանը հանդես է եկել միջազգային հրատարակություններում:

“Armenian gastronomy and tourism” («Հայկական խոհանոցը և զբոսաշրջությունը») գիտական հոդվածը լույս է տեսել 2016թ. մարտի 30-31-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած գիտաժողովի “Актуальные научные проблемы. Рассмотрение, решение, практика’’ նյութերի ժողովածուում:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Գայանեն հայտնեց. «Հոդվածում քննարկվել են սննդի զբոսաշրջության (food tourism) էությունը, զարգացման արդի միտումներն ամբողջ աշխարհում: Վերլուծվել է հայկական խոհանոցի և հյուրընկալության դերը զբոսաշրջության զարգացման  գործում` դիտարկելով այդ ոլորտում մեր ռեսուրսները, ակտիվները, ներկա վիճակը, հայկական խոհանոցի հարուստ պատմությունն ու առանձնահատկությունները, ներկայացվել զարգացմանը միտված համապատասխան առաջարկություններ»:  Հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ xn--e1aajfpcds8ay4h.com.ua/files/zbornik_51_1_gdansk_30_03_2016(1).pdf, էջ 84-88:

''Tourism competitiveness in the Republic of Armenia'' (Զբոսաշրջության մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում) թեմայով հոդվածը լույս է տեսել «Актуальные проблемы гуманитарных и естественных наук» (г. Москва) գիտական ամ­սագրի մարտ ամսվա համարում: Հոդվածում քննարկվել է զբոսաշրջության մրցունակություն հասկացությունը, վերլուծվել են ՀՀ զբոսաշրջության ոլորտի առկա վիճակը, ՀՀ զբոսաշրջության մրցունակության համաթիվը, զբոսաշրջության արժեքային շղթայի հիմնական բաղադրիչները, զբոսաշրջության մրցունակության բարձրացմանը խոչընդոտող հիմնական գործոնները, ինչպես նաև ներկայացվել են մի շարք առաջարկություններ` զբոսաշրջության մրցունակության բարձրացման և ոլորտի զարգացման նպատակով: Հոդվածին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումով՝  elibrary.ru/item.asp?id=25750960:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին