Հիշեցում. ՀՊՏՀ-ում կկայանա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանում տնտեսագիտության առաջին դպրոցի հիմնադրման 90 և ՀՊՏՀ 45-ամյակին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում է մասնակցելու «ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունները. ներքին և արտաքին մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Հայաստանում տնտեսագիտության առաջին դպրոցի հիմնադրման 90 և ՀՊՏՀ 45-ամյակին:
ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնից ստացված հայտարարությանը ծանոթացեք ստորև:
Գիտաժողովը տեղի կունենա
2020թ. ապրիլի 9-10
Գիտաժողովի անցկացման վայր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, Նալբանդյան 128
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ գիտական ուղղություններով՝
- Ներառական տնտեսական զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները,
- Տնտեսական համակարգերի կառավարման ռազմավարություններ, մոդելներ և տեխնոլոգիաներ,
- Հայաստան և աշխարհ,
- Տնտեսության ինստիտուցիոնալ փոխակերպումներ,
- Թվային տնտեսություն. ժամանակակից մարտահրավերներն ու հնարավորությունները:
Գիտաժողովին մասնակցության կարգը
Գիտաժողովին մասնակցությունն անվճար է (այլ երկրների մասնակիցների համար տեղափոխման և կեցության ծախսը հոգում են մասնակիցները): Գիտաժողովին կարելի է մասնակցել միայն առկա մասնակցության ձևով (ելույթ, շնորհանդես, զեկույցների ներկայացում և քննարկումներին ու կլոր սեղաններին մասնակցություն):
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՊՏՀ պաշտոնական կայքից (asue.am) ներբեռնել և լրացնել սույն մասնակցության հայտը և հոդվածի հետ միասին մինչև 15.03.2020թ. ուղարկել science.dep@asue.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Այն մասնակցության հայտերը, որոնք մինչև նշված ժամանակահատվածը լրացված չեն լինի, հետագայում հաստատության կողմից չեն դիտարկվի:
Հոդվածները պետք է համապատասխանեն գիտաժողովի պահանջներին, որոնց կարելի է ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)` հետևյալ հղումով: Ներկայացված հոդվածները ուղարկվելու են կույր գրախոսման և միայն դրական կարծիքի արժանանալուց հետո դրանք ենթակա են տպագրության: Գիտական և տեխնիկական պահանջներին չբավարարելու դեպքում հոդվածը չի տպագրվում, և հեղինակն այդ մասին տեղեկացվում է ուղարկելուց 30 օրվա ընթացքում:
Կույր գրախոսության համակարգով գրախոսվող հոդվածները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
- գիտաժողովի խորագրին (շրջանակներին) համապատասխանություն,
- գիտականություն,
- օրիգինալություն,
- արդիականություն,
- որակ:
Վերոնշյալ պահանջներին ներկայացված հոդվածների համապատասխանությունը կորոշի գրախոսող անկախ փորձագետը, որոնց հիման վրա գիտաժողովի խմբագրական խորհրդի կողմից կկայացվի ստորև նշված որոշումներից մեկը.
- տպագրվում է (to publish)
- տպագրվում է նշված դիտողությունները վերացնելուց հետո (to publish after correcting mistakes)
- չի տպագրվում (not to publish)
Լրացուցիչ տեղեկություններ՝
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժին՝ 010 593-426 հեռախոսահամարով, կամ գրել science.dep@asue.am էլ. հասցեին: