Մեկնարկեց «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթացի 2-րդ փուլը

Դիտումների քանակ՝ 1820

eDrone նախագծի շրջանակներում այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել են «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթացի 2-րդ խմբի դասերը, որին ՀՊՏՀ-ից մասնակցել են մարքեթինգի ամբիոնի վարիչ, դոցենտ Վադիմ Գրիգորյանը, միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը, մի շարք ուսանողներ, ՀԱՊՀ ներկայացուցիչներ Հրաչյա Կարապետյանը և Գրիգոր Բաբայանը: Այս մասին հայտնում են միջազգային կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում ՀԱՊՀ ներկայացուցիչ Հրաչյա Կարապետյանը ուսանողներին ներկայացրել է զեկուցում՝ «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթացի թեմաների և այլ մանրամասների վերաբերյալ, այնուհետև մեկնարկել է առաջին դասը:

Հիշեցնենք, որ eDrone-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող նախագիծ է, որը մեկնարկել է 2016 թ. հոկտեմբերի 15-ին: Նախագծի նպատակը նոր ուսումնական միջավայրի հիմնումն է, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացմանը:

Նախագծի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն առկա է նախագծի պաշտոնական հարթակում և ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին