Համաբուհական ուսանողական քայլերթ՝ Մայիսյան հաղթանակների ոգով

Դիտումների քանակ՝ 1171

ՀՀ 13 պետական և ոչ պետական բուհերի ուսանողական ինքնակառավարվող կառույցների նախաձեռնությամբ Արցախյան հաղթանակն ու մեր հերոսների անմահ հիշատակը ոգեկոչելու նպատակով մայիսի 9-ին կազմակերպվել է համաբուհական երթ դեպի Եռաբլուր փառքի պանթեոն, որին մասնակցել են ՀՊՏՀ-ականները:

Մեզ հետ զրույցում ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ համաբուհական նախաձեռնությանը միացել են նաև արցախցի ուսանողները՝ Արցախում երիտասարդական երթ կազմակերպելով:

Այս պահին էլ 10 բուհերի ուսանողներ, այդ թվում ՀՊՏՀ-ականները, կրկին մեկնում են Արցախ՝ մասնակցելու ժենգյալով հացի փառատոնին:

Այսպիսով, մեկնարկել են հայաստանյան և արցախյան բուհերի ուսանողության համատեղ միջոցառումները՝ ի նպաստ երիտասարդության համախմբման ու հայրենասիրական դաստիարակության բարձրացման:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին