«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի տարեվերջյան համարի էլեկտրոնային տարբերակը հասանելի է

Դիտումների քանակ՝ 960

«Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» գիտական հանդեսի 2019 թվականի վերջին՝ 4-րդ համարի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտություն» խորագրի ««Բանբեր» ՀՊՏՀ» գիտական հանդես» բաժնի ներքո: Այս համարում հրապարակված հոդվածներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

«Մակրոտնտեսագիտություն» խորագրի ներքո ներկայացված են Թաթուլ Մկրտչյանի, Վազգեն Պողոսյանի «ՀՀ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության կանխատեսումը միջին ժամկետում» և Ռոբերտ Քոչարյանի «Տնտեսական աճը և կանխիկ դրամաշրջանառության սահմանափակման խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հոդվածները:

«Ֆինանսներ և արժեթղթերի շուկա» խորագրում Անդրանիկ Մանուկյանի «Արժեթղթերի գների կանխատեսումը միջազգային ֆի­նանսական շուկաներում («Ռոյալ Դաթչ Շելլ» կազմակերպության օրինակով)» հոդվածն է՝ անգլերեն:

«Միջազգային տնտեսական հարաբերություններ»-ը ամփոփում է երեք հեղինակի աշխատություն՝ Աննա Փախլյան՝ «Կրիպտոակտիվները համաշխարհային տնտեսությունում. ներկայի միտումներից դեպի ապագայի կանխատեսումներ», Ալբերտ Հայրապետյան՝ «Եվրոպական ինտեգրումը միջազգային հարաբե­րու­թյունների տեսությունների խաչմերուկում» (անգլերեն), Ծովակ Ոսկանյան՝ «Գլոբալ արժեքի շղթաների վիճակագրական գրանցումների հիմնախնդիրները արտաքին առևտրի համատեքստում»:

«Զբոսաշրջություն» խորագրում Գայանե Թովմասյանի հոդվածն է «Կրոնական զբոսաշրջության զարգացման նախադրյալները Արցախի Հանրապետությունում»:

«Շրջակա միջավայր» խորագրում հանդես են գալիս Նադեժդա Աֆյանն ու Գարրի Գասպարյանը՝ «Շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմի գործիքակազմը»:

Կարինե Հարությունյանի «ՀՀ բարձրագույն կրթության համակարգի սոցիալական ուղղվածությունը» հոդվածը զետեղված է «Կրթություն» խորագրում:

Տարեվերջյան համարը ներկայացնում է նաև հանդեսի 2019 թ. հրապարակումների ցանկը՝ ըստ խորագրերի, թողարկման համարների և էջերի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին