Երրորդ ծրագիրը՝ ՀՊՏՀ նոր մագիստրոսական ծրագրերի շարքում. «Ապահովագրական գործ»

Դիտումների քանակ՝ 1641

Ինչպես արդեն հայտարարել ենք, գալիք ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ում կներդրվեն 9 մագիստրոսական նոր ծրագրեր, որոնք կիրականացվեն աշխատաշուկայի խոշոր կազմակերպությունների հետ համատեղ:

Սիրելի դիմորդներ, 3-րդ նոր ծրագիրն ուղղված է ապահովագրական ոլորտի մասնագետների պատրաստմանը և կոչվում է «Ապահովագրական գործ»: Հիշեցնենք, որ նման ծրագիր իրագործելու մտադրությունը վավերացվել էր 2019թ. դեկտեմբերի 3-ին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արևշատ Մելիքսեթյանի կողմից համագործակցության պայմանագրի ստորագրմամբ:

Նոր մագիստրոսական ծրագիրը կիրականացվի

  • Ապահովագրական ոլորտի խոշոր ընկերությունների հետ համատեղ
  • 1,5 տարի ժամկետով
  • Ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ
  • Նորագույն դասավանդման մեթոդների կիրառմամբ
  • Շաբաթական երեք անգամ
  • Երեկոյան ժամը 18:00-ից հետո
  • Դասընթացների ընթացքում կամ անմիջապես հետո գործատու կազմակերպություններում փորձառության անցկացմամբ

Սիրելի դիմորդներ, ծրագրի մանրամասներն ամբողջ տարի հասանելի կլինեն ձեզ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում: Այժմ ծանոթացեք «Ապահովագրական գործ»  ծրագրի մանրամասներին այստեղ:

Նախորդ ծրագրերին կարող եք ծանոթանալ՝   «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրին՝ այստեղ, «Բանկային գործունեության կազմակերպում» մագիստրոսական ծրագրին՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին