Այսօր ՀՊՏՀ վաստակաշատ դասախոս Միքայել Թավադյանի հոբելյանն է
ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, մեր բուհի վաստակաշատ դասախոս Միքայել Թավադյանն այսօր տոնում է իր ծննդյան 70-ամյակը:
Հոբելյանի առիթով տնտեսագիտության տեսության ամբիոնի աշխատակազմը՝ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Ֆիրուզա Մայիլյանի գլխավորությամբ, առցանց նիստ է անցկացրել և շնորհավորել հարգարժան գործընկերոջը:
«Հարգարժա՛ն պարոն Միքայել Թավադյան, սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան 70 -ամյակը: Դուք Ձեր ամբողջ գործունեությունը նվիրել եք Տնտեսագիտական համալսարանի բարօրությանն ու զարգացմանը, տնտեսագետ կադրերի կրթման առաքելությանը: Ձեր մարդկային և մասնագիտական հատկանիշները շատ սերունդների համար արժեհամակարգ են դարձել: Ձեր շնորհիվ բազմաթիվ ուսանողներ կրթվել և այսօր մեր պետության համար պանծալի մասնագետ են դարձել՝ իրենց գիտելիքներով և մասնագիտական պատրաստվածությամբ իրենց նպաստը բերելով մեր պետության տնտեսության զարգացմանը: Ձեր մարդկային լավագույն հատկանիշների համար այսօր մի ամբողջ կոլեկտիվ հպարտորեն և ի սրտե շնորհավորում է Ձեզ՝ երախտագիտության խոսքեր հղելով: Պարո՛ն Թավադյան, ցանկանում ենք Ձեզ լավագույնը, թող Աստծո օրհնությունը Ձեր գերդաստանից անբաժան լինի», - Միքայել Թավադյանին ուղղված շնորհավորանքի խոսքում նշում են գործընկերները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին