«Ամբերդի» ներկայացուցիչը ԱԽ-ում մասնակցել է աշխատանքային հանդիպման

Դիտումների քանակ՝ 2054

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շրջանակներում սեպտեմբերի 20-ին ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ, որին ՀՊՏՀ-ից մասնակցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը:

ԱԽ պաշտոնական կայքի հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև փորձագիտական հանրության հետևյալ ներկայացուցիչները՝ ՝ Արման Նավասարդյան՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Լարիսա Ալավերդյան՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, Լեոնիդ Ներսիսյան՝ «Armenian research development institute», Հրանուշ Խառատյան՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Նարեկ Գալստյան, Խաչիկ Գալստյան և Մենուա Սողոմոնյան՝ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն, Ռիչարդ Գիրակոսյան՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, Սոսի Թաթիկյան՝ Հանրային կառավարման մասնագետ:

Հանդիպման ընթացքում փորձագետներին ներկայացվել է ԱԱՌ կառուցվածքի նախագիծը։ Հաջորդիվ տեղի է ունեցել բովանդակային քննարկում և աշխատանքային ձևաչափերի հստակեցում:

Հ.Գ. Լուսանկարները՝ ԱԽ պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին