Աշոտ Թավադյանը՝ միջազգային գիտաժողովի մասնակից

Դիտումների քանակ՝ 1220

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը ապրիլի 10-ին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտում կայացած «ԵԱՏՄ աճի ուղղությունները. տնտեսություն, անվտանգություն, հասարակություն» խորագրով միջազգային գիտաժողովին: Նա հանդես է եկել զեկուցմամբ, որտեղ ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությունները:
Ինչպես մեզ հայտնեց ՀՊՏՀ պրոֆեսորը, իր զեկուցումը ներառված է Մոսկվայում հրատարակված նույնանուն վերլուծական զեկույցում:

Առաջին նկարում Ա.Ա.Թավադյանի հետ միասին ՌԴ ԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Ա.Ա. Գրոմիկոն է, երկրորդ նկարում՝ հատված Ա.Թավադյանի ելույթից, երրորդում հրատարակված գրքի շապիկն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին