Կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստը՝ նոր կազմով

04.02.2021
Դիտումների քանակ՝ 2063

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացավ խորհրդի նիստ՝ ՀՊՏՀ խորհրդի նոր կազմով։

Մինչ օրակարգի առաջին հարցին՝ ՀՊՏՀ  խորհրդի նախագահի ընտրությանն անդրադառնալը, սահմանված կարգի համաձայն, նիստը վարեց խորհրդի ավագ ներկայացուցիչը՝ ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը։

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկվեց  Տնտեսական-քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Խորհուրդը որոշեց և բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեց Վահագն Խաչատրյանին ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնում ընտրելու հարցին։ Վահագն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ խորհրդի ջանքերը կուղղվեն համալսարանի զարգացմանը։

Այնուհետև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը զեկուցեց օրակարգի հաջորդ երկու հարցերը՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2020թ․ գործունեության տարեկան հաշվետվության և 2020թ․ բյուջերի կատարման արդյունքների մասին» և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2021թ․ բյուջեն հաստատելու մասին»։  Հաշվետվությունները, որոնք խորհուրդը հաստատեց, հրապարակված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Հաշվետվություններ» բաժնում․ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2020թ․ գործունեության տարեկան հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2021թ․ եկամուտների և ծախսերի նախահաշիվը կարող եք տեսնել այստեղ։

Օրակարգային 4-րդ հարցը վերաբերում էր բուհի կառուցվածքի հաստատմանը, որը ևս զեկուցեց ռեկտոր Դիանա Գալոյանը։ Բուհի ղեկավարը մանրամասնեց առաջարկվող փոփոխություններն՝ ընդգծելով որ դրանք միտված են համալսարանի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Ներկայացված նոր կառուցվածքը հաստատվեց։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին