ՀՊՏՀ-ականներին միավորում է բուհում գերակա արժեքներին նվիրվածությունը. Սուսաննա Չալաբյան

Դիտումների քանակ՝ 3249

Սիրելի′ ընթերցողներ, ՀՊՏՀ-ականներ, անկախ ստեղծված իրավիճակից, մենք շարունակում ենք ՀՊՏՀ 45-ամյակը նշանավորել տարաբնույթ առցանց անդրադարձներով: Այդ առիթով մեր սկսած բլից հարցազրույցների շարքն էլ այդ նախաձեռնություններից մեկն է: Այսօր մեր զրուցակիցը լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, լեզուների ամբիոնի նախկին վարիչ Սուսաննա Չալաբյանն է:

-Տիկին Չալաբյան, մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:

-Հարազատ:

-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:

-Հիմնադրման օրվանից` 01.10.1975թ.:

-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:

- Մասնագիտության նկատմամբ սերս և նվիրվածությունս բուհին:

-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:

- Հավանաբար, անգլերեն-հայերեն-ռուսերենի թարգմանիչ կդառնայի:

-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:

- Դժվարանում եմ որևէ մեկին առանձնացնել, շատերն են եղել։

-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:

-Բուհում գերակա արժեքներին նվիրվածությունը:

-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:

- Անշուշտ:

- Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:

-Մեծ, ձմռանը` տաք, ամռանը` զով տան հետ:

- Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:

-Լեզուների ամբիոնը:

-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:

-Անկասկած:

-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….

-Մի′շտ, նման շփումը գիտելիքի անսպառ աղբյուր է։

- Ի՞նչ ասել է լինել Դասախոս:

-Հոգատար, ավագ ընկեր, իր վրա, անկախ տարիքից, անընդհատ աշխատող, լավ մասնագետ, որը ջանք չի խնայում իր գիտելիքն ու փորձը ուսանողներին փոխանցելու համար։

-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:

-Ամբողջ նվիրվածությամբ շարունակել աշխատել, պահպանել այն արժեհամակարգը, որը ստեղծվել է մեր բուհը հիմնադիրների և կայացնողների կողմից, պահպանել և ծաղկացնել այս մեծ, հարազատ ընտանիքը` գալիք սերունդների համար:

-Շնորհակալություն:

Տիկին Չալաբյան, Դուք մեր համալսարանի այն դասախոսներից եք, ով միշտ աչքի է ընկել բարեկրթությամբ ու համեստ կերպարով: Ձեզ մաղթում ենք առողջություն, գործնական ու անձնական հաջողություններ: Միշտ ՀՊՏՀ-ի կողքին եղեք:

Շարունակելի…

Հ.Գ. ՀՊՏՀ վաստակաշատ դասախոսներ Արամ Սարգսյանի, Միքայել Թավադյանի, Զոյա Թադևոսյանի և Արկադի Հայրապետյանի հետ նույն խորագրի ներքո հարցազրույցներին ծանոթացեք ակտիվ հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին