ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպական ուսումնասիրությունների կովկասյան ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի առցանց նիստին

27.01.2021
Դիտումների քանակ՝ 1509

Եվրոպական ուսումնասիրությունների կովկասյան ասոցիացիան հունվարի 22-ին գումարել է գլխավոր ասամբլեայի առցանց նիստ, որին մասնակցել են միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը, նույն բաժնի աշխատակից Արփինե Ջրաղացպանյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտներ Ալբերտ Հայրապետյանը և Սուսաննա Աղաջանյանը։ Ալբերտ Հայրապետյանը ներկայացրել է ՀՊՏՀ-ում «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը»  Ժան Մոնե մոդուլը  և «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն» Ժան Մոնե նեթվորք նախագիծը։

Նշված ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է հարավկովկասյան երկրներում եվրոպական ուսումնասիրություններով զբաղվող և ոլորտում տպագրական գիտական հրապարակումներ իրականացնող մասնագետներին։ Եվրոպական ուսումնասիրությունների կովկասյան ասոցիացիայի հետ աշխատանքը ՀՊՏՀ-ին կարող է ընձեռել համագործակցային լայն կապերի հնարավորություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին