«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսը ներառվել է Cyberleninka էլեկտրոնային գիտական գրադարանում

Դիտումների քանակ՝ 1386

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսը ևս ներառվել է Cyberleninka էլեկտրոնային գիտական գրադարանում: Այն կառուցված է բաց գիտության (Open Science) հարացույցի հիման վրա, որի հիմնական խնդիրներն են գիտության և գիտական գործունեության հանրայնացումը, ակադեմիական հրապարակումների որակի նկատմամբ հանրային հսկողությունը, միջգիտակարգային հետազոտությունների և գիտական գրախոսման ժամանակակից ինստիտուտի զարգացումը, գիտական աշխատանքների վրա հղումների ավելացումը և գիտելիքի ենթակառուցվածքի զարգացումը: Ինչպես ընդգծում են «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդից, էլեկտրոնային գրադարանի նպատակների շարքում է նաև գիտական հանդեսների, այդ թվում նաև` գիտական հրապարակումների հանրայնացումը, ինչը հնարավորություն կտա մեր համալսարանին ինտեգրվելու միջազգային ակադեմիական հանրությանը և կխթանի գիտական հրապարակումների ոլորտում դրական համակարգային բարեփոխումների իրականացմանը:

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի հերթական համարը հասանելի է հետևյալ հղումով` https://cyberleninka.ru/…/vestnik-armyanskogo-gosudarstvenn…

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհուրդը նախատեսում է ընդլայնել համագործակցության շրջանակը` համալսարանի միջազգային գիտական վարկանիշի բարձրացման նպատակով:Հիշեցնենք, որ ավելի վաղ նշված գրադարանում ներառվել էր նաև «Ամբերդ» տեղեկագիրը` https://cyberleninka.ru/journal/n/amberd?i=1064723:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին