«Բանբեր ՀՊՏՀ» գիտական պարբերականը հանդես է գալիս բազմախորագիր ու ծավալուն հոդվածաշարով

Դիտումների քանակ՝ 2309

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի` 2020 թվականի առաջին համարը  հասանելի է առցանց: Պարբերականը հանդես է գալիս բազմախորագիր ու ծավալուն`  ներկայացնելով արդի գիտական մտքի որոնումների արգասիքներ` արժեքավոր ուսումնասիրություններ տնտեսագիտության և այլ ոլորտների վերաբերյալ:

Այսպես` «Տեսական տնտեսագիտություն» խորագրի ներքո Լիանա Իսայանի «Սոցիալական կապիտալի էությունը, գնահատման մոտեցումներն ու փաստացի մակարդակը ՀՀ-ում», իսկ «Ֆինանսներ» խորագրի ներքո` Մարիանա Խչեյանի, Լենա Մամիկոնյանի, Էլլա Աղաբաբյանի «Գյուղական բնակչության ֆինանսական ներգրավվածության վրա ազդող սոցիալ-տնտեսական գործոնների բացահայտումը ՀՀ օրինակով» հոդվածներն են:

Համազասպ Գալստյանի և Գագիկ Բադադյանի «ՀՀ տարածքային անհամաչափ զարգացման սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները արդի պայմաններում» հոդվածը զետեղված է «Տարածքային զարգացում», Վոլոդյա Մանասյանի «Լեռնային կերարտադրության կազմակերպման ագրոէկոլոգիական առանձնահատկությունները ՀՀ-ում» հոդվածը` «Գյուղատնտեսություն» խորագրերի ներքո:

«Գործարարություն և ձեռնարկատիրություն» խորագիրը ներկայացնում է Կարեն Մամիկոնյանի և Արմինե Բաբոյանի «Շահութաբաժնային քաղաքականությունը և ընկերության շուկայական կապիտալացման վրա դրա ազդեցությունը» և Բինգյոլ Ամիրյանի «Բետա գործակցի քանակական գնահատականը և դրա կիրառությունը բիզնեսի գնահատման մեջ» հոդվածները:

«Միջազգային տնտեսագիտություն» խորագրում երեք հոդված է ներկայացված. Դավիթ Հախվերդյանի և Տաթևիկ Վարդանյանի «Հայաստանի միգրացիոն հոսքերի համապարփակ վերլուծություն», Սոս Խաչիկյանի «Կրթական ծառայությունների արտահանման հիմնախնդիրները ՀՀ-ում», Աննա Մինասյանի «Էլեկտրոնային առևտրի զարգացման համաշխարհային միտումները»:

«Նորարարություն և կրթություն» խորագիրը ներառում է չորս հոդված. Վարդան Բոստանջյանի և Արմինե Զախարյանի «Ինովացիոն գործունեության ինստիտուցիոնալ հիմքերը Հայաստանի Հանրապետությունում», Կարինե Հարությունյանի «ՀՀ բարձրագույն կրթության համակարգի սոցիալական ուղղվածությունը», Վարդևան Գրիգորյանի և Անահիտ Ֆարմանյանի «ՀՀ բուհերի որակի արտաքին գնահատման հիմնախնդիրները», Անուշ Շիրինյանի, Ռաֆայել Պետրոսյանի և Տաճատ Պապոյանի «Բաշխման կորի միջոցով գնահատման մեթոդի կիրառման նպատակահարմարությունը ՀՊՏՀ-ում» հոդվածները:

«Հասարակ և մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունների համատեղ վարքագիծը սփոթ կորի տարբեր տեսքերի դեպքում» ուսումնասիրությամբ հանդես է գալիս Գոռ Խաչատրյանը` «Մաթեմատիկական տնտեսագիտություն» խորագրի ներքո:

«Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում Ռուզաննա Սարգսյանի «Փոխհատուցումային ռազմավարությունների կիրառումը օտար լեզվի դասին. Ռ. Օքսֆորդի տաքսոնոմիան գործողության մեջ» հոդվածն է:

Հանդեսի հոդվածներն ամբողջությամբ հասանելի են ՀՊՏՀ կայքի «Գիտություն» խորագրի ««Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդես» բաժնում` հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին