«Մաքսային գործ». նոր ուսումնական ձեռնարկ՝ ուսանողների համար
Լույս է տեսել ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Մարե Խաչատրյանի «Մաքսային գործ» (ընդհանրական ակնարկ) ուսումնական ձեռնարկը, որում նկարագրված են մաքսային գործին առնչվող հիմնական գործընթացները, ԵԱՏՄ տարածքում դրանց կարգավորման մասին օրենքները, ինչպես նաև մաքսային ոլորտի հիմնահարցեր: Տպագրվել է «Տնտեսագետ» հրատարակչությունում:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Մարե Խաչատրյանն ասաց, որ գիրքը հասցեագրված է ոչ միայն ուսանողներին, այլև մաքսային գործով հետաքրքրված անձանց: Հեղինակը շեշտեց, որ մաքսային գործի վերաբերյալ մայրենի լեզվով գրքերը քիչ են և հույս հայտնեց, որ մասնագիտական գրականության մեջ այս գիրքը իր ուրույն տեղը կունենա և օգտակար կլինի ուսանողների համար:
Ձեռնարկն առկա է ՀՊՏՀ գրադարանում, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՊՏՀ առցանց գրադարանում:
Սա Մարե Խաչատրյանի հեղինակած առաջին գիրքն է, ինչի առթիվ շնորհավորում ենք հեղինակին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին