Դիանա Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր

Դիտումների քանակ՝ 4350

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հրամանով Դիանա Ռոբերտի Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում, սկզբում՝ որպես ասիստենտ, իսկ 2006 թվականից, ստանալով դոցենտի կոչում, որպես դոցենտ: Մինչ պրոռեկտոր նշանակվելը, ղեկավարում էր նույն ամբիոնը, որի վարիչի պաշտոնում ընտրվել էր 2017թ. ՀՊՏՀ գիտական խորհրդում: 2012 թ. մինչև այժմ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող է: Մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների, սեմինարների: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՊՀ և ԵՄ երկրներում, հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների, այդ թվում 10 մենագրություն, 5 ուսումնական ձեռնարկ: Ազատ տիրապետում է ռուսերենին և անգլերենին:

Դիանա Գալոյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հրապարակումներին՝ այստեղ:

Շնորհավորում ենք և մաղթում բեղուն աշխատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին