Մայիսի 27-ից սկսվում է քննաշրջանը. ժամանակացույցներն՝ առցանց

Դիտումների քանակ՝ 1998

Հարգելի' ուսանողներ, երկուշաբթի օրվանից՝ մայիսի 27-ից, ՀՊՏՀ-ում սկսվում են 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ստուգարքներն ու քննությունները: Ներկայացնում ենք 2018-2019 ուստարվա առկա բակալավրիատի 1-3-րդ կուրսերի և առկա մագիստրատուրայի 1-ին կուրսերի ամփոփիչ ստուգարքների և քննությունների ժամանակացույցները, որոնք տրամադրել են ֆակուլտետների դեկանատները:

Հիշեցնենք, որ հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի քննագրաֆիկները հրապարակել էինք ավելի վաղ, դրանց ևս կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի «Քննագրաֆիկներ» բաժնում:

Հաջող քննաշրջան ենք մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին