Հեռակա և առկա կրթաձևերի բակալավրիատի և մագիստրատուրայի քննագրաֆիկները` առցանց

Դիտումների քանակ՝ 3400

Սիրելի′ ուսանողներ, 2019-2020 ուստարվա առկա և հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի ստուգարքների, քննությունների և վերահանձնումների ժամանակացույցները հասանելի են առցանց:

Դրանք կարող եք գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի «Դասացուցակներ, քննագրաֆիկներ» բաժնում` մուտք գործելով «Քննագրաֆիկներ» ենթաբաժին:

Նշենք, որ քննաշրջանը մեկնարկում է մայիսի 25-ին: Հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների, քննաշրջանի և վերահանձնումների ժամանակացույցը` այստեղ:

Ինչպես գիտենք, այս կիսամյակում բոլոր կրթաձևերում քննությունները կանցկացվեն առցանց:  Մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին