Մագիստրատուրայի քննական հարցաշարերը՝ առցանց

05.06.2018
Դիտումների քանակ՝ 2948

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հրապարակման է ներկայացրել առկա և հեռակա մագիստրատուրայի 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության քննական հարցաշարերը: Դրանց, ըստ մասնագիտությունների, կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն հայտարարել է առկա և հեռակա մագիստրատուրայի 2018-2019 ուսումնական տարվա ընդունելություն: Առկա մագիստրատուրայում հայտագրումը սկսվում է այսօրվանից, մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Իսկ հեռակա մագիստրատուրայում դիմորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել հունիսի 11-ից, մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ ընդունելության գործընթացը պատշաճ լուսաբանելու համար ՀՊՏՀ պաշտոնական կայքում ստեղծվել է հատուկ բաժին՝ «Դիմորդ» խորագրի ներքո:

Բարի երթ, սիրելի՛ դիմորդներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին