«Բանբեր ՀՊՏՀ» գիտական պարբերականի նոր թողարկումը՝ առցանց

Դիտումների քանակ՝ 1515

Հանդեսի 2019 թ. 3-րդ համարի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտություն» խորագրի ««Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդես» բաժնում: Այս համարում հոդվածները հայերեն են, ռուսերեն ու անգլերեն, արծարծում են տնտեսագիտության, ինչպես նաև մաթեմատիկայի, դասավանդման մեթոդաբանության և սպորտի հիմնախնդիրներ:

Եվ այսպես՝ «Զարգացման տնտեսագիտություն» ընդարձակ խորագրում տեղ են գտել Միքայել Մելքումյանի և Թագուհի Բարսեղյանի «ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի ներկա վիճակի մի շարք հիմնախնդիրներ», Անդրանիկ Մանուկյանի «Ստվերային տնտեսության քանակական գնահատումը (ՀՀ օրինակով)», Մարիամ Կոտոյանի «Ստվերային տնտեսությունը` որպես տնտեսական անվտանգության սպառնալիք», Տաթևիկ Վարդանյանի «Միգրացիոն քաղաքականության բարելավման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում», Վահագն Խաչատուրյանի «ՀՀ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները և դրանց գնահատումը» հոդվածները:

«Ֆինանսներ և դրամաշրջանառություն» խորագրի ներքո Վարդան Բոստանջյանի և Արմինե Զախարյանի «Ինովացիոն գործունեության խթանման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», Տիգրան Բեգլարյանի «ՀՀ-ում ակտիվների արժեթղթավորման սխեմայով ներդրումների պլատֆորմի զարգացումը բնակարանաշինության և բնակարանների վերակառուցման ծրագրերում», Կարլեն Մարգարյանի «Ֆակտորինգը` որպես ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության բարելավման գործիք» հոդվածներն են:

«Գործարարություն և ձեռնարկատիրություն» թեման ներառում է Բունդի Խաչաչատի «Համաշխարհային տնտեսության մեջ փոքր և միջին գործարարության ու ձեռնարկատիրության էվոլյուցիան. մեթոդաբանական ասպեկտներ» և Բինգյոլ Ամիրյանի «Բիզնեսի արժեքի գնահատման տնտեսագիտական հասկացությունը, նպատակները և մեթոդները» հետազոտությունները:

Հայկ Քամալյանի «Տնտեսագիտական բնույթի որոշ խնդիրների լուծման մեթոդներ մեկ փոփոխականի ֆունկցիայի ածանցյալի կիրառությամբ` «Բարձրագույն մաթեմատիկա» դասընթացի շրջանակում» հոդվածը մաթեմատիկական տնտեսագիտության ոլորտից է, Գայանե Թովմասյանի «Գաստրոզբոսաշրջության զարգացման հեռանկարները ՀՀ-ում» հոդվածը՝ զբոսաշրջության:

«Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում Սուսաննա Չալաբյանը ներկայացնում է «Փոխաբերությունը և դրա թարգմանության խնդիրները տնտեսագիտական տեքստերում», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ» խորագրում՝ Լյովա Սամվելյանը՝ «Ֆիզիկական դաստիարակության և սպորտի դերը ապագա մասնագետների պատրաստման գործում»:

Էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ:

Շուտով պատրաստ կլինի նաև հրատարակչական օրինակը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին