Մագիստրոսական թեզ են պաշտպանում գործարար կառավարման մագիստրանտները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 3056

ՀՊՏՀ-ում շարունակվում է հեռակա մագիստրատուրայի ավարտական կուրսերի թեզերի պաշտպանությունը և այսօր այդ պատասխանատու հարթակում կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության «Գործարար կառավարում» մասնագիտացման հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի ուսանողներն էին:

Հանձնաժողովը նախագահում էր տ.գ.դ., հայ-ռուսական համալսարանի կառավարման, բիզնեսի և զբոսաշրջության ամբիոնի պրոֆեսոր Վահրամ Աբրահամյանը, կազմում որպես ռեկտորատի ներկայացուցիչ՝ ընդգրկված է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Հանձնաժողովի կազմում է նաև կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին