Քաղաքացիական կրթությանն առնչվող սեմինար՝ Եղեգնաձորի մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 1171

Սույն թվականի նոյեմբերի 21-23-ը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի է ունեցել «Աջակցություն քաղաքացիական կրթության նախաձեռնություններին Վայոց ձորի մարզում» խորագրով սեմինարը, որն իրականացվել է  ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի և տեղացի մասնագետների աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում են մասնաճյուղից:

Բացման խոսքով հանդես է եկել Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը և նշել, որ քաղաքացիական կրթությունը այսօրվա պայմաններում խիստ հրատապ է՝ պետության կայացման և ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման  տեսանկյունից:

Դասախոսություններով հանդես են եկել  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ծրագրերի ներկայացուցիչ Ռինետ Իսաջյանը, UNICEF Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը, ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանը, Կրթության ազգային ինստիտուտի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Հայկուհի Բարսեղյանը, «Աշխատանք և Հայրենիք» հասարակական կազմակերպության  նախագահ Ռուզան Ղազարյանը:

«Սփյուռքի դերը քաղաքացիական կրթության գործում» թեմայով հանդես է եկել  Հայ կամավորների միության անդամ Անտուան Ստեփան-Տերջանյանը: Ելույթում անրադարձ է կատարվել վստահության մթնոլորտին, միջանձնային հարաբերություններին:

Ծրագրին իր աջակցությունն է ցուցաբերել մասնաճյուղի  ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը. նրա նախաձեռնությամբ ստեղծվել է   ուսանողներից բաղկացած ակտիվ խումբ, որն առաջիկայում զբաղվելու է համայնքային հիմնախնդիրների հետազոտությունների ուսումնասիրությամբ:

Ծրագրիը շարունակական է, նախատեսվում է հրապարակել   նյութերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին