Մեկնարկել են ՀՊՏՀ դասախոսների վերապատրաստման դասընթացները

Դիտումների քանակ՝ 1074

Մեր համալսարանի դասախոսների համար այսօր բուհում մեկնարկել են 2015-2016 ուստարվա վերապատրաստման դասընթացները: Այն կազմակերպվում է ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի աջակցությամբ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում շարունակական և լրացուցիչ կենտրոնի առաջատար մասնագետ Աիդա Առուստամյանն ասաց, որ այս ուսումնական տարվա համար դասընթացները կանցկացվեն 2 փուլով, մեկական ամիս տևողությամբ՝ նոյեմբեր-դեկտեմբեր և մարտ-ապրիլ ամսիներին:

«Դասընթացներն անցկացվում են երեք ուղղությամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործում և տիրապետում, տնտեսամաթեմատիկական մեթոդների և մոդելների յուրացում և կիրառում, ֆինանսական
հաշվառում, վերլուծություն և աուդիտ: Ըստ կարգի, յուրաքանչյուր ամբիոն ներկայացնում է վերապատրաստման ենթակա իր դասախոսների ցանկը: ՀՊՏՀ կանոնադրության 63-րդ կետի համաձայն, յուրաքանչյուր 5 տարին մեկ, բուհի դասախոսներն անցնում են վերապատրաստում»,-ասաց կենտրոնի առաջատար մասնագետը և հավելեց, որ դասընթացները վարում են ինչպես մեր բուհի փորձառու դասախոսներ, այնպես էլ հատուկ  հրավիրված մասնագետներ:

Դասընթացների ավարտին մասնակիցները հանձնելու են ստուգարքներ, որից հետո ստանալու են հավաստագրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին