ՀՊՏՀ ՈւԽ նախագահը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով

Դիտումների քանակ՝ 1256

Ուսանողության միջազգային օրվա առիթով   ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարգևատրել է հայաստանյան մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների և երիտասարդության հետ տարվող աշխատանքների ղեկավարների: Երիտասարդները պարգևատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներով և շնորհակալագրերով, Ազգային ժողովի պատվոգրերով:

Մեր համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը արժանացել է Ազգային ժողովի նախագահի ոսկե հուշամեդալի:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սերգեյ Խառատյանն ասաց, որ սա մեծ ձեռքբերում է, քանի որ հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի ուսանողական կառույցների նախագահներից  ոսկե հուշամեդալի են  արժանացել 2 բուհի՝ ՀՊՏՀ-ի  և Մանկավարժական համալսարանների ՈւԽ նախագահները:

«Մրցանակը պարտավորեցնում է ավելի ու ավելի լավ աշխատել, ակտիվ,  ուսանողակենտրոն  գործունեություն ծավալել: Սա ոչ միայն իմ, այլև ամբողջ ՀՊՏՀ ուսանողության ձեռքբերումն է, ՈւԽ անդամների ակտիվ գործունեության արդյունքը»,-ասաց ՀՊՏՀ ՈւԽ նախագահը:

Շնորհավորում ենք Սերգեյ Խառատյանին, մաղթում նոր ձեռքբերումներ:

Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին