Ուսանողությունը հասարակության ամենաառաջադեմ հատվածն է. այսօր Ուսանողների միջազգային օրն է

Դիտումների քանակ՝ 1274

Նոյեմբերի 17-ին նշվում է  Ուսանողների  միջազգային օրը:

Նոյեմբերին նշվում է նաև Երիտասարդության միջազգային  օրը: Հիշեցնենք, որ Երիտասարդության և Ուսանողության տոների առիթով ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը օրեր առաջ էր հղել շնորհավորանք՝ նշելով, որ երիտասարդությունը, և նրա կազմում ուսանողությունը, հասարակության ամենաառաջադեմ, ամենակառուցողական հատվածն է, երկրի ու պետության ներուժը: «Մեր համալսարանում ուսանում են այսօրվա երիտասարդության փայլուն ներկայացուցիչներ, որոնք խելացի են, ուշիմ, աշխատասեր, ձգտող, որոնց կարելի է անվերապահորեն վստահել մեր վաղվա օրը, մեր հայրենիքի ապագան: Եվ սա համալսարանի ղեկավարի ու գիտնական-մանկավարժի համար երջանկության ու հպարտության առիթ է:

Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից յուրաքանչյուրը անհատականություն է, բայցև բոլորդ միասին մի զորեղ հավաքականություն եք: Ես ցանկանում եմ ձեր անձնական երջանկությանը, կայացմանն ու առաջխաղացմանը զուգընթաց տեսնել ձեր հավաքականության ուժը, որը կարող է դառնալ մեր նոր վերելքների պատվարը»,- իր խոսքում մասնավորապես նշել էր ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Ռեկտորի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ նշված հղումով՝ http://media.asue.am/upload/erithay.pdf :

Նշենք, որ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի սկզբից մեր բուհում մեկնարկել են վերոնշյալ տոներին նվիրված տարաբնույթ միջոցառումներ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը միանում է բոլոր շնորհավորանքներին և ուսանողներին մաղթում ջանասիրություն, նպատակասլացություն:

Թող յուրաքանչյուր ուսանող արժանի լինի իր բարձր կոչմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին