Քննություն հանձնեց «Էրասմուս +»-ի դիմորդների երկրորդ խումբը

Դիտումների քանակ՝ 1376

Մեր համալսարանում այսօր անցկացվեց «Էրասմուս +» ծրագրի  դիմորդների երկրորդ խմբի անգլերենի ստուգման քննությունը:

Հիշեցնենք, որ անգլերենի իմացությունը «Էրասմուս+» ծրագրին մասնակցելու համար կարևոր նախապայման է, և  քննությունը հաղթահարած ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու  հարցազրույցի:

Ինչպես մեզ փոխանցեց ՀՊՏՀ  արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը՝ ծրագրի դիմորդների հերթական խմբերը մեր բուհում  անգլերենի քննություն կհանձնեն մինչև նոյեմբեր ամսվա վերջ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին