ՀՊՏՀ պրոֆեսոր Լյովա Սամվելյանը հոբելյանի առթիվ պարգևների է արժանացել

Դիտումների քանակ՝ 1340

Մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, մակնավարժական գիտությունների թեկնածու Լյովա Սամվելյանը ծննդյան 75-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված հանդիսության ընթացքում երեկ արժանացել է մի շարք պարգևների: Ինչպես մեզ հայտնեց պրոֆեսորը՝ միջոցառմանը ներկա են եղել պաշտոնատար անձինք, պատվավոր հյուրեր:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը պրոֆեսորին է հանձնել «Հրանտ Շահինյան»  ոսկե մեդալ:  Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ)  ռեկտոր Վահրամ Առաքելյանը Լյովա Սամվելյանին պարգևատրվել է ոսկե հուշամեդալով՝ ՖԿՀՊԻ-ում ներդրած ավանդի համար:

Մեր պրոֆեսորին իր շնորհավորական ուղերձն է հղել և հուշամեդալով պարգևատրել  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Խորհրդանշական նվեր («Ոսկե ձեռք») է հանձնել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ  Ստեփան Ղազարյանը. այս մրցանակով պարգևատրվում են աշխարհի լավագույն մարզիկներն ու մարզիչները:

Շնորհավորական ելույթ է ունեցել մեր հանրապետության մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը:

Լյովա Սամվելյանին ՀՊՏՀ-ի անունից  հուշանվեր է հանձնել նաև մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ազգային օլիմպիական կոմիտեի պատասխանատու քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մի շարք ներկայացուցիչներ, մարզական լրագրողներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ի ռեկտորատի նիստում Լյովա Սամվելյանին շնորհավորել էր ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը` իր խոսքում ընդգծելով.  «Բոլորս ենք գիտակցում, հասկանում պարոն Սամվելյանի վաստակը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի զարգացման գործում»:

Կրկին շնորհավորում ենք վաստակաշատ պրոֆեսորին՝ հոբելյանի և պարգևների առիթով և մաղթում քաջառողջություն ու անսպառ եռանդ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին