ՀՊՏՀ գիտնականների հոդվածները՝ միջազգային գիտական համաժողովի նյութերի ժողովածուում
«Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը, կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ազատյանը և «Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյանը մասնակցել են «Ժամանակակից աշխարհում հրատապ գիտական հետազոտություններ» խորագրով 32-րդ միջազգային գիտական համաժողովին (2017թ. դեկտեմբերի 26-27, Ուկրաինա) և հանդես եկել հոդվածներով:
2018 թ. հունվարին լույս է տեսել նշված համաժողովի նյութերի ժողովածուն, որում տեղ են գտել ՀՊՏՀ ներկայացուցիչների հոդվածները, օրերս նրանք ստացել են մասնակցության հավաստագրեր:
Աշոտ Մաթևոսյանն ու Տաթևիկ Ազատյանը համահեղինակությամբ ներկայացրել են «ՀՀ ՀՆԱ ներուժի գնահատման հարցի շուրջ» հոդվածը: Մեզ հետ զրույցում ԳՈւԼ ղեկավարը նշեց, որ այն համապատասխան հետազոտության միջանկյալ արդյունքների որոշակի ամփոփում է, քննարկվել է ՀՊՏՀ գիտական նստաշրջանի կլոր սեղանում:
Սերգեյ Սուքիասյանն իր «Ֆինանսական ներգրավվածության նշանակության մասին» հոդվածում վերլուծել է ֆինանսական ներգրավվածության մի շարք հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին