Հաշվապահները առաջատար են նաև բասկետբոլում. ամփոփվել է աղջիկների բասկետբոլի առաջնությունը

Դիտումների քանակ՝ 1066

Այս շաբաթ ընթանում էր բասկետբոլի միջֆակուլտետային առաջնությունը (աղջիկներ և  տղաներ)` «Ուսանողական գարուն-2015» մարզամշակութային փառատոնի շրջանակներում: Քիչ առաջ ամփոփվեց աղջիկների առաջնությունը և արձանագրվեցին հետևյալ արդյունքները. 1-ին տեղում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետն է, 2-րդ տեղում՝ մարքեթինգի, 3-րդ տեղում՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետները:

Բասկետբոլի առաջնության մրցավար, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը մեզ փոխանցեց, որ աղջիկները բասկետբոլում տարեցտարի հմտանում են: «Օրինակ, նախորդ տարվա համեմատ, այս տարի աղջիկները ավելի  մեծ ոգևորությամբ մասնակցեցին բասկետբոլի առաջնությանը»,- հավաստեց մրցավարը: Նրա փոխանցմամբ՝ աղջիկների առաջնությանը մասնակցել են 6  ֆակուլտետային թիմեր՝ 2 ենթախմբերով:

Մրցանակակիր բասկետբոլիստուհիները  պարգևատրվեցին պատվոգրերով, առաջին տեղը զբաղեցրած թիմը՝ նաև խորհրդանշական մրցանակով:

Նշենք, որ այս պահին ընթանում են բասկետբոլի  տղաների առաջնության  վերջին  խաղերը, որոնք կվճռեն  մրցանակակիրներին: Տղաների առաջնության արդյունքները կհրապարակենք  առաջիկայում:

Շնորհավորում ենք մրցանակակիրներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին