Տնտեսագիտության տեսության ամբիոնի նախաձեռնությամբ ուսանողներն այցելել են ԿԲ

Դիտումների քանակ՝ 1983

Տնտեսագիտություն մասնագիտության առաջին կուրսի ուսանողները երեկ՝ նոյեմբերի 28-ին, տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Ֆիրուզա Մայիլյանի, տ.գ.թ., դոցենտներ Նարինե Խալաթյանի և Վահե Բուլանիկյանի նախաձեռնությամբ այցելել են ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն: Ուսանողներին մանրամասնորեն ներկայացվել է ԿԲ գործունեությունը, նպատակները, դրամավարկային քաղաքականության էությունն ու գործիքները: Բացի այդ, դասախոսների ներկայացմամբ, առաջին կուրսեցիներին մատչելի ձևով ներկայացվել է փողի էությունը, ծագումը, գալիք տարվանից շրջանառության մեջ մտնող նոր թղթադրամների էսքիզները, ԿԲ կողմից թողարկվող անվանական հուշադրամները, դրամի իսկությունը ստուգող չափանիշները, փողի պաշտպանվածությունը և այլ հետաքրքրական հարցեր:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին այցելած ամբիոնի ներկայացուցիչների խոսքով, ուսանողները բավական տպավորվել են, իսկ ԿԲ նշված կենտրոնից առաջարկել են շարունակել համագործակցությունը՝ կազմակերպելով նաև բարձր կուրսեցիների և դասախոսների փոխայցելություններ: ՀՊՏՀ ուսանողներն ու դասախոսները կենտրոնից նաև նվերներ են ստացել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին