Լույս է տեսել Մերի Բադալյանի մենագրությունը՝ անձնակազմի կառավարման հիմնախնդիրների շուրջ
ՀՊՏՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ, ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Կորյուն Աթոյանի մասնագիտական խմբագրությամբ լույս է տեսել տ.գ.թ., դոցենտ, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանի «Անձնակազմի կառավարման առանձնահատկությունները և ոչ նյութական մոտիվացման հիմնախնդիրները բարձրագույն ուսումնական հաստատություններում» մենագրությունը:
Ինչպես նշում է հեղինակը, աշխատությունում լուսաբանվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում անձնակազմի կառավարման տեսամեթոդական սկզբունքները, աշխատանքի արդյունավետության գնահատման առանձնահատկությունները, ոլորտում կիրառվող միջազգային փորձը, ինչպես նաև ՀՀ բուհերում գործող օրենսդրաիրավական հիմքերը:
Ուսումնասիրվել են աշխատանքային գործունեությունը մոտիվացնող գործընթացների դասական մեկնաբանություններ: Որպես ուսումնասիրության օբյեկտ ընտրվել են ՀՀ պետական բուհերը, ներկայացվել են քանակական և որակական հետազոտությունների արդյունքները:
Հրատարակությունը նախատեսված է տնտեսագիտական բուհերի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, վարչակառավարչական անձնակազմի և տնտեսագետ մասնագետների համար:
Շնորհավորում ենք Մերի Բադալյանին և մաղթում նորանոր հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին