ՀՊՏՀ-ում քննարկվեցին գազամատակարարման և էլեկտրաէներգետիկայի համակարգերի խնդիրները

Դիտումների քանակ՝ 1451

ՀՊՏՀ-ում այսօր  ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ հերթական քննարկումն էր, որը կրկին նախաձեռնել էր միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնը. այս անգամ քննարկման թեման առնչվում էր մեր երկրի գազամատակարարման և էլեկտրաէներգետիկայի  ոլորտների հիմնախնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ամբիոնի վարիչներ, դեկաններ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ:

Ներկաներին ողջունեց  միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրության գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանը: Նշված ամբիոնի ասպիրանտ Սուրեն Պարսյանը հանդես եկավ զեկուցմամբ, որով անդրադարձավ ՀՀ-ում գազի ոլորտում առկա խնդիրներին: Բանախոսը ներկայացրեց նաև միջազգային փորձի ուսումնասիրություն, վերջում հանդես եկավ վերհանված խնդիրներին ուղղված առաջարկներով:

Էլեկտրաէներգետիկայի ոլորտի առկա իրավիճակի ամփոփ վերլուծությամբ հանդես եկավ ՄիքայելՄելքումյանը: Դիտարկումներով հանդես եկավ նաև միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դոցենտ Աշոտ Եղիազարյանը:

Հիմնական  ելույթներից հետո ծավալվեց քննարկում, հնչեցին հարցադրումներ ու նկատառումներ:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը նշեց, որ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին ուղղված քննարկումների հարթակը ՀՊՏՀ-ում նոր է ձևավորվում և ցանկալի է, որ բուհի տարբեր ամբիոններ առաջարկեն քննարկման  թեմաներ, հարթակը ընդլայնվի: Պրոռեկտորն ընդգծեց, որ այս քննարկումները պետք է հիմք դառնան նոր հետազոտությունների և համապատասխան առաջարկությունների, որոնք կներկայացվեն ՀՀ Կառավարությանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին