Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բաց դաս ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում
Այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի և հայոց լեզվի դասախոս Կարինե Մովսիսյանի նախաձեռնությամբ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի է ունեցել բաց դաս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հայտնում են մասնաճյուղի ուսանողական խորհրդից, ուսանողներին ողջյունել և շնորհակալական խոսք է ասել Կարինե Մովսիսյանը, այնուհետև՝ ՈՒԽ նախագահ Հայկ Հարությունյանը: Բաց դասի ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց պատրաստած հետաքրքիր տեղեկությունները Հայոց ցեղասպանության մասին:
Շաբաթ օրը բաց դաս է անցկացրել նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի փոխտնօրեն Արփինե Հովակիմյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին