2-րդ կիսամյակի առաջին միջանկյալ ստուգումն սկսված է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկել է 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առաջին միջանկյալ ստուգումը (առկա ուսուցում). այս մասին տեղեկացրեց բուհի ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:
Հավելենք, որ ըստ 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի դասապրոցեսի կազմակերպման ժամկետների՝ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսում այսօր մեկնարկել է նաև գիտահետազոտական փորձառությունը, որը կտևի մինչև հուլիսի 5-ը:
2014-2015 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի ժամկետներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/qaxvacq_01.12.2014.pdf :
Բոլորին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին