Սոցիալապես անապահով ՀՊՏՀ շուրջ 660 ուսանողների ուսման վարձը զեղչվել է

Դիտումների քանակ՝ 1077

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մանդատային հանձնաժողովը քննարկել և որոշում է կայացրել զեղչելու բուհի բակալավրիատի և մագիստրատուրայի սոցիալապես անապահով շուրջ 660 ուսանողների ուսման վարձը, որոնց ՄՈԳ-ը 70  և ավելի է: Այս արդյունքներն այսօր ռեկտորատի նիստում ներկայացրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:

Ռեկտորատի նիստում քննարկվեցին ուսումնակազմակերպական, կրթության որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներին և ընթացիկ այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին