Կայացավ բասկետբոլի միջֆակուլտետային առաջնությունը. հաղթել է ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը
21.11.2014
Դիտումների քանակ՝ 1327
«Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի շրջանակներում այսօր ավարտվեցբասկետբոլի առաջնությունը, մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես՝ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը, երկրորդը՝ կառավարման, երրորդը՝ ֆինանսական ֆակուլտետները:
Հաղթողներին շնորհվել են մեդալներ և պատվոգրեր:
Բասկետբոլի առաջնության մրցավարներն էին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Կառլեն Սարգսյանը, դասախոսներ Հակոբ Կյոկչյանը, Ստանիսլավ Ավանեսովը:
Նշենք, որ այս պահին դեռ ընթանում է ֆուտզալի առաջնությունը, արդյունքներին կանդրադառնանք առաջիկայում:
Շնորհավորում ենք հաղթող թիմին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին