Հայտնի դարձան բազկամարտի ֆակուլտետային առաջնության հաղթողները. 1-ին տեղում կառավարման ֆակուլտետն է
«Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի մարզական խաղերի շրջանակներում այսօր կայացավ ՀՊՏՀ բազկամարտի առաջնությունը, որին մասնակցում էին 19 ուսանողներ՝ բոլոր ֆակուլտետներից, այդ թվում՝ մեկը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից:
Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝ 1-ին տեղը զբաղեցրեց կառավարման ֆակուլտետի ուսանող Նարեկ Մադաթյանը, 2-րդ տեղը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանող Բորիս Մկրտչյանը, 3-րդ տեղը՝ կառավարման ֆակուլտետի ուսանող Տիգրան Հարությունյանը: Թիմային առաջնությունում մրցանակային տեղերը հետևյալ կերպ բաշխվեցին. 1-ին տեղ՝ կառավարման ֆակուլտետ, 2-րդ տեղ՝ ֆինանսական ֆակուլտետ, 3-րդ տեղ՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, իսկ հաղթող ֆակուլտետը՝ գավաթով:
Բազկամարտի առաջնության գլխավոր մրցավարն էր ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր Լյովա Սամվելյանը, մրցավարը՝ դասախոս Արման Գուլյանը:
«Եթե այս մարզաձևը նախորդ տարի մեր բուհում միջին մակարդակի վրա էր, ապա այս տարի կարելի է ասել՝ մի աստիճան բարձր է: Լարված և թեժ պայքար էր, առաջնության ընթացքում տիրում էր հավասարության մթնոլորտ»,-ասաց առաջնության մրցավար, ՀՊՏՀ բազկամարտի բաժանմունքի մարզիչ Արման Գուլյանը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ հետաքրքրությունը բազկամարտի նկատմամբ մեծ էր :
Շնորհավորում ենք հաղթողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին