ՀՊՏՀ գիտնականը` «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» միջազգային գիտաժողովի մասնակից
15.10.2014
Դիտումների քանակ՝ 1128
ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը մասնակցել է հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացած «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» խորագրով միջազգային գիտաժողովին: Պրոֆեսորը հանդես է եկել «Ինտեգրացիոն գործընթացների ազդեցության գնահատումը միգրացիայի վրա» զեկուցմամբ:
Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց Աշոտ Թավադյանը՝ իր զեկույցում ներկայացրել է ինտեգրացիոն գործընթացների ազդեցությունը ինչպես միգրացիայի, այնպես էլ տրանսֆերտների վրա, ինչպես նաև կանխատեսումներ է ներկայացրել այդ գործընթացների վերաբերյալ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին