«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհուրդը նիստ է անցկացրել

Դիտումների քանակ՝ 1269

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհուրդը՝  ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, հանդեսի գլխավոր խմբագիր Կորյուն Աթոյանի նախագահությամբ, այսօր նիստ է անցկացրել, որտեղ հաստատվել է հանդեսի այս տարվա 3-րդ համարում հրապարակվելիք հոդվածների ցանկը, քննարկվել են հանդեսի աշխատանքների բարելավմանն, ինչպես նաև հանդեսի միջազգայնացմանն ուղղված քայլեր:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը հայտնեց, որ քննարկմանը հնչել են հետևյալ առաջարկությունները.

հրապարակման ներկայացվող գիտական հոդվածները պետք է անպայման գրախոսվեն խմբագրական խորհրդի անդամների կողմից,

երիտասարդ գիտնականների համար տարին մեկ անգամ կնախատեսվի լրացուցիչ թողարկում,

հանդեսում բացել բանավիճային թեմատիկա՝ համապատասխան խորագրով,

ներառել պրոֆեսորդասախոսական անձնակազմի կողմից հրատարակվող դասագրքերի և ուսումնական ձեռնարկների վերաբերյալ համապատասխան խորագիր, ինչպես նաև որոշակի տեղեկատվություն՝ ատենախոսությունների թեմաների հաստատման և պաշտպանված ատենախոսությունների վերաբերյալ:

Բաժնի պետի խոսքով՝ քննարկվել է նաևխմբագրական խորհրդի անդամների կողմից տարեկան առնվազն մեկ հոդվածի ներկայացման նպատակահարմարությունըհանդեսի ներկա խորագրերի վերաբերյալ հնչել են մի շարք հարցադրումներ և հանձնարարվել է խմբագրական խորհրդի հաստատմանը ներկայացնել խորագրերի նոր ցանկ, իսկ միջազգայնացման առումով կարևորվել է  արտասահմանյան հեղինակների հոդվածների հրապարակումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին