DAAD-ի ներկայացուցիչները՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1078

Տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում այսօր DAAD-ի  (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության) աշխատակիցները ներկայացրեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության համալսարանների ուսումնական ծրագրերը և Գերմանիայում ուսանելու հնարավորությունները: Հանդիպումը, որը կազմակերպվել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կողմից, հետաքրքրել էր մի քանի տասնյակ ուսանողների:

DAAD-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թինա Լաուֆերը լուսապատկերի միջոցով նախ ներկայացրեց  իրենց գրասենյակի գործունեությունը, ապա Գերմանիայում ուսանելու  հնարավորությունները, կրթական ծրագրերը, կրթաթոշակները, դրանց դիմելու կարգը և վերջնաժամկետներ: Խոսվեց  Գերմանիայում ամառային ուսումնական կուրսերի (2015թ. հուլիս-օգոստոս), երիտասարդ գիտնականների և ակադեմիկոսների  համար նախատեսված կրթաթոշակների, կրթության ծախսերի և այլնի մասին:

Ուսանողներին բաժանվեցին տեղեկատվական գրքույկներ և կոնտակտային տվյալներ:

Թինա Լաուֆերը  պատասխանեց ներկաների հարցերին: Նա  առավել մանրամասն տեղեկությունների համար ուսանողներին ուղղորդեց  կազմակերպության պաշտոնական կայք՝ www.daad.am:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: