Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի նոր համարը
Լույս է տեսել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր՝ 2014թ. 2-րդ համարը, որտեղ տնտեսության տարբեր ճյուղերի մասին ուշագրավ հրապարակումներով հանդես են եկել մոտ երկու տասնյակ հեղինակներ:
Միջազգային տնտեսական հարաբերություններ խորագրի ներքո տեղ են գտել ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Դավիթ Հախվերդյանի «Համաշխարհային տնտեսության ինստիտուցիոնալ հիմքերը և Հայաստանի մարտահրավերները» հոդվածը, ինչպես նաև ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ Մելանյա Ղարագյոզյանի «Միգրացիայի դրդապատճառները և սոցիալ-տնտեսական հետևանքները ՀՀ-ում» հոդվածը:
Տնտեսագիտության տեսություն խորագրի ներքո հրապարակվել է ԼՂՀ Կառավարության աշխատակազմի սոցիալ-տնտեսական վարչության առաջատար մասնագետ, ԱրՊՀ տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի ասպիրանտ Արմինե Պետրոսյանի «Տնտեսական աճի չափման այլընտրանքային միջոցները »:
Ֆինանսներ և բանկային գործ խորագրի ներքո տեղ է գտել ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասպիրանտ Գոռ Սահակյանի «ՀՀ բանկային համակարգում իրացվելիության ռիսկի դրսևորման ձևերի վերլուծություն», ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու Կառլեն Աբգարյանի «Ձեռնարկության ֆինանսների կառավարման տնտեսամեթոդական հիմնախնդիրները » հոդվածները:
Կառավարում խորագրի տակ լույս են տեսել ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ռոմիկ Ավանեսյանի «Ապրանքների մրցունակության, օգտակարության տնտեսական էության բացահայտման և գնահատման հարցի շուրջ», ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժնի պետ, կառավարման ամբիոնի ասիստենտ Արմեն Կարախանյանի «Առևտրային կազմակերպությունների կադրային քաղաքականության գերակա ուղղությունները» հոդվածները:
Հանքային ռեսուրսներ խորագրի տակ տեղ է գտել ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի, նույն ամբիոնի ասպիրանտ Սուրեն Պարսյանի «Ոչ մետաղական հանքանյութ արտահանող և վերամշակող ձեռնարկությունների արտահանման կարողությունների ընդլայնմանն ուղղված օրենսդրակազմակերպական քայլերը» հոդվածը:
Արդյունաբերական քաղաքականություն խորագրի տակ տեղ է գտել ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր Սերգեյ Մելքումյանի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության վերականգնման ու զարգացման հրամայականը», ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Գարեգին Բաղրամյանի, նույն վարչության գլխավոր մասնագետ, տ.գ.թ., դոցենտ Մարիամ Մոմջյանի «Էներգախնայողության հիմնախնդիրները և սպառողների էներգետիկ գրագիտությունը» հոդվածները:
Զբաղվածության հիմնահարցեր խորագրի տակ ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մարիա Սահակյանի «ՀՀ զբաղվածության հիմնախնդիրների վերլուծությունը և դրանց լուծման հնարավորությունները» հոդվածն է:
Ագրարային տնտեսագիտություն խորագրի տակ ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Վլադիմիր Մանասյանի «ՀՀ գյուղական տարածքների խնդիրը համայնքների խոշորման և միջհամայնքային միավորումների ձևավորման համատեքստում» հոդվածն է:
Անցումային տնտեսություն խորագրի ներքո լույս է տեսել ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանի «Անցումային տնտեսություններ. առաջընթա՞ց, թե՞ ձախողում» հոդվածը:
Ապրանքագիտություն խորագրի ներքո ՀՊՏՀ կոմերցիայի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Լիանա Հայրապետյանի «Բնակչության պահանջարկի կանխատեսման խնդիրները և դրանց լուծման ուղիները» հոդվածն է:
Լեզվաբանություն խորագրի տակ լույս է տեսել ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Հարությունյանի «Համաիրադարձային անունների իմաստաբանական վերլուծությունը» հոդվածը:
Գրախոսություն խորագրի տակ տեղ է գտել ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սարգիս Հայրապետյանի «Եվրոպական մշակույթը հայ հետազոտողի աչքերով» հոդվածը:
Շնորհավորում ենք բոլոր հեղինակներին, իսկ ընթերցողներին առաջարկում ենք վերը նշված հրապարակումներին ծանոթանալ հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին