«Արարատ» ծրագրի շրջանակներում եռօրյա աշխատաժողով Ալիկանտեի համալսարանում

Դիտումների քանակ՝ 1338

«Արարատ» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ն, որպես ծրագրի համակարգող, 2014թ. հուլիսի 21-23-ը ծրագրի գործընկեր Ալիկանտեի համալսարանում (Ալիկանտե, Իսպանիա)կազմակերպել է եռօրյա աշխատաժողով՝ ոլորտային որակավորումների շրջանակների (բնութագրիչների) ձևավորման համար անհրաժեշտ հարցաթերթերի մշակման, անհրաժեշտ տվյալների բազայի ստեղծման և ծրագրի շրջանակներում նոր ձևավորված կառույցի՝ «Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանց»-ի հիմնադիր փաստաթղթերի քննարկման վերաբերյալ: Աշխատաժողովին մասնակցել են   «Արարատ» ծրագրի կառավարման խմբի անդամները, հարցաթերթերը մշակող աշխատանքային խմբի և տվյալների բազայի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամները:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն համակարգում է Եվրոպական Միության Տեմպուսի «Համալսարան-գործատու համակարգող գործակալություն» («Արարատ») ծրագիրը, որի նպատակը համալսարան–գործատու կապերի ստեղծումն ու ամրապնդումն է՝ շուկայի պահանջներին համահունչ կրթական ծրագրերի ձևավորմանն աջակցելու նպատակով։ Ծրագրի  գերնպատակն է կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելով՝ ապահովել կրթության և աշխատաշուկայի կապը և իրականացնել կրթական բարեփոխումներ՝ հիմնվելով աշխատաշուկայի պահանջների վրա: Ներկայումս իրականացվում են որակավորումների ոլորտային շրջանակների մշակման աշխատանքները երեք մասնագիտությունների ուղղությամբ՝ կրթություն, կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ-ում Տեմպուսի ծրագրերի համակարգողները, հաշվի առնելով խմբերի կողմից կատարված մշակումները՝ աշխատաժողովի ընթացքում քննարկվել ենն հարցաթերթերի կառուցվածքին և բովանդակությանն առընչվող հարցեր, տվյալների բազայի կառուցվածքը՝ ապահովելով դրանց համահունչությունը հարցաթերթերին Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև նոր հիմնադրվող կազմակերպության՝ «Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանց»-ի (NULMN) հիմնադիր փաստաթղթերը, կազմակերպվել է քննարկում, կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ:  Նշենք, որ «Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանց»-ի ստեղծման նպատակն է համակարգել գործընկեր համալսարաններում ձևավորված «Համալսարան-աշխատաշուկա համակարգող բաժին»-ների աշխատանքը՝ կապված աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության և ուսումնական ծրագրերում, ըստ ստացված արդյունքների, փոփոխությունների կատարման հետ: Աշխատաժողովն ամփոփվել է ծրագրի հետագա գործողությունների և դրանց կատարման ժամկետների քննարկմամբ:

Մանրամասն ծրագրի մասին հետևյալ հղումով՝ www.ararattempus.org:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին