Կայացավ Տեմպուսի «Արարատ» ծրագրի ամենամսյա հանդիպումը

Դիտումների քանակ՝ 1006

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում մայիսի 31-ին կայացավ Տեմպուսի «Արարատ» ծրագրի ամենամսյա հանդիպումը՝ ծրագրի հայաստանյան գործընկերների մասնակցությամբ: Հանդիպման նպատակը ծրագրի շրջանակներում առաջիկա գործողությունների պլանավորումն ու ընթացիկ հարցերի քննարկումն էր:

Ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը ներկայացրեց ծրագրի ընթացքը, տեղեկացրեց, որ ներկայացվել է ծրագրի միջանկյալ հաշվետվությունը և ծրագրի որոշ գործողություններ հետաձգվել են: Ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել հետագա գործողություններում իրականացնել որոշակի փոփոխություններ: Այնուհետև ծրագրի կառավարման խմբի անդամ Սուսաննա Կարախանյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում գործողությունների երեք հիմնական ուղղությունները, առաջիկա երեք ամիսների ընթացքում նախատեսվող գործողությունների մանրամասն նկարագրությունը, գործողությունների կատարման վերջնաժամկետները և ակնկալվող արդյունքները:

Ծավալվեց քննարկում ոլորտային որակավորումների շրջանակների (բնութագրիչների) մշակման վերաբերյալ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին