Աջակցություն դպրոցականների ընտանիքներին

Դիտումների քանակ՝ 709

ՀՊՏՀ ներկայացուցիչները բուհի կողմից իրականացվող բարեգործական նախաձեռնության շրջանակներում հերթական օգնությունն են ցուցաբերել հայ ընտանիքներին. օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը և մի խումբ ուսանողներ մայիսի 27-ին այցելել են Էջմիածնում բնակվող սոցիալապես անապահով  3 դպրոցականների ընտանիքների: Համալսարանականները սնունդ և հագուստ են տրամադրել նրանց:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Լուսինե Կարագուլյանը, ակցիան իրականություն է դարձել բուհի արհկոմիտեի ֆինանսական, ինչպես նաև դասախոսների և ուսանողների  նյութական աջակցության շնորհիվ:

«Մեր նպատակն է որոշակիորեն մեղմել սոցիալապես ծանր դրության մեջ գտնվող հատկապես դպրոցականների  ընտանիքների  հոգսը: Նախապես խոսել ենք  տվյալ դպրոցի տնօրենի հետ, ով մեզ  ուղղորդել է դեպի  նշված 3 ընտանիքները: Այս ուսումնական տարում նախատեսվում է նմանօրինակ ևս մեկ այց»,- ընդգծեց նախաձեռնության անդամ Լուսինե Կարագուլյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին