Եզրափակվեցին ՈւՀԱ մրցելույթները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 838

ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր «Ուսանողական գարուն-2014»   փառատոնի շրջանակներում  ելույթ ունեցան ՏԿ և ՄՏՀ, ֆինանսական, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների ՈւՀԱ թիմերը: Հիշեցնենք, որ  երեկ  ելույթ են   ունեցել կառավարման, ինֆորմատիկայի և վիճակագրության ու հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները:

Այսօրվա ելույթները ևս մեծ ոգևորություն ու ծիծաղ պարգևեցին հանդիսատեսին:

Ելույթների ավարտից հետո բոլոր ֆակուլտետների թիմերի ավագների միջև անցկացվեց մրցույթ. ավագները կարդացին իրենց հեղինակած հումորային փոքրիկ պատմությունները: Այս մրցույթում  հաղթող ճանաչվեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը:

Մայիսի 29-ին կայանալիք միջոցառմանը՝ գալա համերգին, երգ ու պարի մրցույթից հետո կհայտարարվի հաղթող ֆակուլտետի թիմի անունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին