2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննագրաֆիկներ, ժամանակացույց

Դիտումների քանակ՝ 845

Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակում ենք առկա բակալավրիատի և մագիստրատուրայի 2013-2014 ուսումնական տարվա քննագրաֆիկները, որոնք ստացել ենք ֆակուլտետների դեկանատներից:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը նշեց, որ առկա կրթաձևերի ստուգարքները կկազմակերպվեն դեկտեմբերի 23-ից 28-ը, իսկ քննաշրջանը  կմեկնարկի  հունվարի 8-ին:

2013-2014 ուստարվա բոլոր ֆակուլտետների առկա բակալավրատի և մագիստրատուրայի  1-ին կիսամյակի քննությունների և ստուգարքների ժամանակացույցին  կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/էջեր-220//քննագրաֆիկ-1286:

2013-2014 ուստարվա հեռակա կրթաձևերի  քննությունների ժամանակացույցը հրապարակել էինք ավելի վաղ. դրան կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/qax.08_arc-ic.pdf:

Մաղթում ենք  հաջող քննաշրջան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին