Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ-ի» նոր համարը
Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ-ի» նոր համարը: Ստորև ներկայացնում ենք այս համարի խորագրերի ներքո հանդես եկած հեղինակներին ու իրենց հրապարակումները.
«Տնտեսագիտության տեսություն» խորագրի ներքո՝ Ատոմ Վարդանյան՝ «Տնտեսական աճի որակական բնութագրերը զարգացման համատեքստում», Մանուկ Մովսիսյան՝ «Տնտեսական ա՞ճ, թե՞ տնտեսական զարգացում. նոր մոդելի որոնումներ», Ֆիրուզա Մայիլյան՝ «Սոցիալական կապիտալի էությունը և դրա դրսևորման առանձնահատկություններն անցումային տնտեսությունում», «Տարածքային զարգացումներ» խորագրի ներքո՝ Աշոտ Եղիազարյան՝ «Եվրասիական մաքսային միություն: Հնարավորություննե՞ր, թե՞ վտանգավոր փակուղի», «Մակրոէկոնոմիկա» խորագրի ներքո՝ Իշխան Տիգրանյան, Լուսինե Կարապետյան՝ «ՀՀ տնտեսական աճի գործոնային վերլուծություն», «Կառավարում» խորագրի ներքո՝ Տաթևիկ Մկրտումյան՝ «Պետության դերը ծառայությունների ոլորտի կարգավորման գործում», Գայանե Թովմասյան՝ «Առողջարանային-վերականգնողական զբոսաշրջության կառավարման համակարգը և զարգացման հայեցակարգային հիմքերը ՀՀ-ում», «Ֆինանսական շուկա» խորագրի ներքո՝ Սուրեն Պողոսյան, Արեգ Բաղդասարյան՝ «Արժեթղթերի շուկայի միջազգայնացման և ինստիտուցիոնալ փոխակերպման արդի միտումները», «Ապահովագրություն» խորագրի ներքո՝ Անուշ Թումանյան՝ «ՀՀ բժշկական ապահովագրության համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ռազմավարությունը», «Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրի տակ՝ Աննա Փախլյան՝ «Հայաստանի Հանրապետությունը ոչ կոնֆլիկտային ադամանդների համաշխարհային շուկաներում», Վահան Ղալումյան՝ «Ուղեղների արտահոսքի համընդհանրական բնույթը արդի ժամանակաշրջանում», Ռիչարդ Դյուրեչ՝ «Ինչպես վերակառուցել Արժույթի միջազգային հիմնադրամը», «Մարքեթինգ» խորագրի ներքո՝ Սիլվա Սահրադյան, Ամելիա Ղազարյան՝ «Ճառագայթային մշակման ենթարկված սննդամթերքի մարքեթինգային որոշ հարցերի ուսումնասիրությունը»:
Մաղթում ենք հաճելի ընթերցանություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին